Իրական պատմություններ

Արամն ու Սոնան

Արամն ու Սոնան ամուսնացած էին 6 տարի, բայց երեխա չէին ունենում։ Բազում անարդյունք փորձերից հետո նրանք դիմեցին բժիշկների, որտեղ պարզվեց, որ Արամի մոտ ազոսպերմիա էր՝ սպերմատոզոիդների լրիվ բացակայություն։ Սկզբում նրանց առաջարկեցին դոնորական սպերմա, սակայն Արամը չէր ցանկանում ընդունել այդ տարբերակը։ Նրանք դիմեցին վերարտադրողական մասնագետի, ով առաջարկեց ամորձիներից կենսաբանական նյութի ստացման վիրահատություն (TESE)։ Վիրահատությունը հաջող անցավ, ստացվեցին կենսունակ սպերմատոզոիդներ, և ԻԿՍԻ (ICSI) մեթոդով Սոնան հղիացավ։ Այսօր նրանք ունեն 4-ամյա որդի։

Հերթագրվել